ՖՈՐՈՒՄ2001 թվականին ստեղծված Վիքիպեդիան հեղափոխական և գուցե սպասվածից շատ ավելի մեծ ազդեցություն է թողել գիտելիքի ստեղծման և ձեռքբերման ոլորտում:
Այսօր Վիքիմեդիա գլոբալ համայնքը քննարկում է մինչև 2030 թվականի ռազմավարությունը։ Ինչպե՞ս է Վիքիպեդիա վերափոխոմ կրթությունը և ովքե՞ր են ստեղծում գիտելիքի առաջնային աղբյուրի բովանդակությունը։ Ի՞նչ կարող են անել մասնագետներն ու տարբեր ոլորտների որոշում կայացնողները հանրության համար ազատ և որակյալ գիտելիք ու տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար։ Ինչպե՞ս է ներկայացված մեր մշակութային ժառանգությունը ժամանակակից առցանց տիրույթում։ Ինչպե՞ս կարող ենք պայքարել ապատեղեկատվության դեմ համացանցում առկա լեզուների տիրույթում։ Ի՞նչ միտումներ են այսօր առկա ծրագրավորման ոլորտում, որոնք էապես փոխելու են այն, թե ինչպես ենք մենք ստանում և ստեղծում գիտելիք և տեղեկատվություն։ Վիքիմեդիա համաշխարհային շարժման ռազմավարական զարգացման համար քննարկվում են մի շարք հարցեր, որոնք էապես ազդելու են Վիքիպեդիայի և մյուս Վիքի հարթակների տեխնոլոգիական հնարավորությունների և գործիքակազմի, համայնքի ներգրավման սկզբունքների, գիտելիքի և տեղեկատվության զեղծարարության դեմ պայքարի, տարբեր ոլորտներում հանրության տեղեկացվածության աստիճանի և գիտելիքի ստեղծման և ձեռքբերման էկոհամակարգի վրա: Վիքիմեդիա 2030 Ռազմավարության հայկական ֆորումը տեղի կունենա ս/թ օգոստոսի 26-ին, ժամը 9:30 – 18:00, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի դահլիճում (Մելիք Ադամյան 2/2, 2րդ հարկ): Ֆորումին աջակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Ծանոթացե՛ք հրավերի ամբողջական տեքստին սեղմելով այստեղ։ |
Պատկերացրու աշխարհը,
որտեղ մարդկության ողջ գիտելիքը
ազատ հասանելի է յուրաքանչյուրին։